Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերը հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է, իր ողջ հզորությամբ, պատասխանել ցանկացած սպառնալիքի: Այս մասին հայտնոււմ է Mehr գործակալությունը։
«Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը»,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
Իր ելույթում՝ անդրադառնալով Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, նշել է, որ բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը։
Ավելի վաղ գեներալ Բաղերին հայտարարել էր, որ եթե Իրանի անվտանգությունը վտանգի տակ հայտնվի, ապա սպառնալիքի տակ կհայտնվի Հարավ-Արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանի, անկայունություն ստեղծողների և նրանց տարածաշրջանային դաշնակիցների անվտանգությունը։