Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի ավարտին: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը անհամբեր սպասում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման գործընթացին:
Այս մասին Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։
«Այս ամենը կնպաստի տնտեսական զարգացմանը՝ ապահովելով կայունություն և խաղաղություն տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանում բռնությունների շրջանը և Հարավային Կովկասում սկիզբ կդնի անվտանգության ու բարգավաճման: Մենք բարձր ենք գնահատում այն քայլերը, որոնք դուք անում եք այս ճանապարհին», — նշել է Էրիկ Ջեյքոբսը: