Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է լայնամասշտաբ ստորագրահավաքի մասին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, գրում է РИА Новости-ն։
«Երկուշաբթի օրվանից սկսում ենք ստորագրահավաք՝ շրջելով բոլորի տներում, փողոցներում, որպեսզի Էրդողանին ցույց տանք անվստահության մասշտաբային դիրքորոշում…
Մենք պատրաստ ենք (նախագահական արտահերթ) ընտրությունների հունիսին։ Եթե մինչև հունիս չհասցնեք, պատրաստ եղեք մինչև նոյեմբեր, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է Օզելը՝ դիմելով Էրդողանին։