Շուրջ 3 տարում՝ 58 մահ. ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդները որ դեպքում բուժում կստանան տանը և ինչպես

2022-2025 թվականների կտրվածքով Թոքաբանության ազգային կենտրոնում գրանցվել է 1305 տուբերկուլոզով հիվանդացության դեպք, որից 28-ը եղել է օտարերկրացի: Նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 58 մարդ:

Տվյալները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացնում է Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Վահե Հակոբյանը։

Միաժամանակ նա հավաստիացնում է, որ վերջին 10 տարվա ընթացքում այս հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը մեր երկրում վերահսկելի է, նվազել են մահացության և վարակվածության դեպքերը, ախտորոշման նոր մեթոդներ են ի հայտ եկել:

Եթե հիվանդությունը հաստատվում է, սակայն ոչ բարդ վիճակում է, ապա անձը կարող է բուժվել տանը՝ կանոնավոր կերպով ընդունելով դեղերը։

Այս հիվանդությամբ հիվանդացած մարդը մինչև չորս ամիս վարակիչ չի համարվում։ Եթե 21 օր հետո կրկնակի հետազոտությամբ անձի մոտ հիվանդությունը հերքվում է, միևնույն է, նա պետք է շարունակի ընդունել դեղերը 3-4 ամիս, որպեսզի, ըստ Հակոբյանի, թոքի հյուսվածքի վերքն առողջանա։

Կենտրոնի տնօրենը ցավով արձանագրում է՝ մարդիկ երբեմն այնքան ուշ են դիմում հետազոտության համար, որ հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Սրանով պայմանավորված՝ գրանցվում են մահացության դեպքեր։

Այս պահի դրությամբ մինչև 17 տարեկան երկու երեխա կա կենտրոնում: Թոքաբանության ազգային կենտրոնում, Հակոբյանի խոսքով, տուբերկուլոզից երեխայի մահացության դեպք չի գրանցվել։

Հազ, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն, ջերմություն, թուլություն, խորխի հետ արյունահոսություն․ սրանք են տուբերկուլոզի հիմնական ախտանշանները, մանրամասնում է նա։ Ըստ զրուցակցի՝ կենտրոնը սքրինինգային ծրագրերի միջոցով է նաև հետազոտություններ կատարում և հիվանդության դեպքեր հայտնաբերում։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ