ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է․ «Եզակի է Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ թրծակավե ծավալային արձանիկը, որը գլխին՝ երկթեք, եղջյուրներով և վերադիր ժապավենով (կամ թեքված վերնամասով) ավարտվող գլխարկ է կրում:
Թեև արձանիկը հայտնաբերվել է ուշբրոնզեդարյան շերտի պեղումների ժամանակ, սակայն հենց Է.
Խանզադյանի կարծիքով կարող է վերաբերել էնեոլիթյան փուլին և հիշեցնում է այդ ժամանակահատվածին բնորոշ ծննդկան աստվածուհիների կավե արձանիկները»։