Երևանում քեռին դյուրավառ հեղուկը լցրել է զարմուհու մեքենայի վրա ու հրկիզել այն

Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։20-ի սահմաններում ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի գնացել է Ֆուչիկի 21 հասցե և դիտավորյալ մեքենա հրկիզել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 22։10-ի սահմաններում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ․-ն դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր, Երևանի բնակիչ 39-ամյա Սուսաննա Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս:

Սերգեյ Մ․-ն Ֆուչիկի 21 հասցեի մոտից հայտնաբերվել և գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալվե և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ