«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտում են չինական մշակույթը

«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի այս փուլի շահառուները՝ Տավուշցի 40 փոքրիկները Երևանում էին` Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում, որտեղ Միջազգային Գիտամշակութային Կենտրոնը կազմակերպել էր չինական մշակույթի հետ ծանոթացման միջոցառում։

Կենտրոնը գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտի հովանու ներքո և նպատակ ունի խթանել չինարենի միջազգային կրթությունը և սատարել մշակութային երկխոսությանը։

«Հայաստանն ու Չինաստանը բարեկամ ժողովուրդներ են, և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ գոհունակությամբ է արձանագրում, որ ևս մեկ հնարավորություն է ստեղծվել մեր ծրագրի շահառու փոքրիկներին ծանոթացնելու Չինաստանի մշակութային հսկայական ժառանգությանը:

Երեխաները մեծ ոգևորությամբ էին բացահայտում Չինաստանը՝ որպես հնագույն քաղաքակրթություն, հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկիր։ Իրենց այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու չինական արվեստին, երաժշտությանը, պարերին, լեզվին, ինչպես նաև շաքարով գեղանկարչության և չինական գեղագրության նրբություններին։ Միջոցառումն ուղեկցվում էր ինտերակտիվ խաղերով և ստեղծագործական վարժություններով, որոնք նույնիսկ ամենաամաչկոտ երեխաներին ներգրավեցին և անմոռանալի հիշողություններ պարգևեցին։

Հիշեցնենք, որ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեխաները` ըստ նախապես մշակված հատուկ կրթական ծրագրի, այցելում են Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու արվեստին, բալետին, օպերային, թանգարաններին և այլ մշակութային կենտրոններին»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ