Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» ամառային Оլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկների, հավաքականների մարզիչների, անձնական մարզիչների, բժիշկների և մերսողների համար սպորտային նպաստ տրամադրելու կարգը:

Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա:

Առաջարկվում է «Լոս Անջելես 2028» ամառային Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար սպորտային նպաստը տրամադրել 2026 թվականի հունվարից մինչև Օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թվականի օգոստոս:

Ծրագրի իրականացման համար կպահանջվի տարեկան շուրջ 292.2 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Որոշման ընդունման դեպքում ծրագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև ապրիլի 18-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ