Տեղումներ են սպասվու՞մ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում` ապրիլի 5-9-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Ապրիլի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ