Գյումրու ՏԻՄ ընտրություններից հինգ օր անց Մարտուն Գրիգորյանը խախտեց «խորհրդավոր» լռությունը՝ հայտարարելով իր քաղաքական անցած ճանապարհի բարդագույն ու ծանր որոշման մասին, այն է, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա, որպեսզի կոմունիստական կուսակցության ցուցակով ընտրության մասնակցած Գյումրու նախկին քաղաքապետը, որն անցնում է բազմաթիվ քրեական վարույթներով, դառնա հանրապետության երկրորդ քաղաքի կառավարիչը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Գյումրու վերջին ՏԻՄ այս ընտրությամբ հաստատագրվեցին այն բոլոր ճշմարտությունները, որ այս տարիներին նախազգուշացրել է «Հանրապետություն» կուսակցությունը, այն, որ ընտրությունների գլխավոր խնդիրը դառնալու են այն մարդիկ, ովքեր չեն գնում ընտրության:
Հարցին, թե ինչո՞ւ է «Եվրադաշինք»-ը և «Հանրապետություն» կուսակցությունն աֆիլացվում «Քաղաքացիական պայմանագրի» և գործող իշխանության հետ, և արդյո՞ք դա էր Գյումրիում հաջողության չհասնելու պատճառը, թե՞ ընդհակառակը, այն, որ «Եվրադաշինք»-ը հենց սկզբից բացառեց իշխող ուժի հետ կոալիցիան, Ադամյանը պատասխանում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետություն» կուսակցության նույնացումը սկսվել է Երևանի ավագանու ընտրություններից:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը նկատում է՝ չգիտես՝ ինչու համարում են, որ «Եվրադաշինք»-ը Գյումրիում պարտվել է, սակայն ինքը կարծում է, որ իրականում «Եվրադաշինք»-ը Գյումրիում չի պարտվել. Գյումրիում գյումրեցին է պարտվել, որովհետև ընտրել է իր կարճաժամկետ շահը:
Արդյոք հնարավո՞ր է Գյումրու ընտրությունները պրոյեկտել կամ որևէ կերպ կապել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ և ենթադրել, որ կրկին «սև-սպիտակ», «նախկին-ներկա» օրակարգով են առաջնորդվելու, և ինչպե՞ս են որպես այլընտրանք հանդես եկող ուժերը ապացուցելու, որ աֆիլացված չեն գործող իշխանության հետ. այս և այլ հարցերի պատասխանները՝ ռեպորտաժում: