«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործողություններին և գրել.
«Շիրակի թեմի առաջնորդի, նույն ինքը`հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը փառավորվել է Վարդան Ղուկասյան և Մարտուն Գրիգորյան զույգի միավորումից ու հիմա էլ Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում…
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Հայ առաքելական եկեղեցով պահքի շրջան է չէ՞, չեմ սխալվում…»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել է, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։