Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը վերջապես խախտել է օրեր շարունակ ցուցաբերած խորհրդավոր լռությունը և հայտարարել, որ Գյումրու նախկին քաղաքապետ, բազմաթիվ քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանին կտա անհրաժեշտ քանակությամբ քվե, որպեսզի նա դառնա հանրապետության երկրորդ քաղաքի կառավարիչը:
Գրիգորյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, թե սա քաղաքական անցած ճանապարհի բարդագույն ու ծանր որոշում է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ եկել դրան։
Գրիգորյանը, թեև որոշել է ձայները տալ Ղուկասյանին, սակայն խայթել է նրան՝ ասելով, որ նա ամենախոցելի թեկնածուն է՝ պայմանավորված քրեական գործերով՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, թե հնարավոր է՝ Գյումրին գնա Վանաձորի ճանապարհով:
Վերջինս նաև տրտնջացել է, թե Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը անհասկանալի շտապողականությամբ են հայտարարել իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին՝ փակելով այլընտրանք գտնելու էջը:
«Մեր քաղաքը» դաշինքի թեկնածուն նաև հայտնել է, որ Վարդան Ղուկասյանից պաշտոնի ակնկալիք չունի՝ միաժամանակ շեշտելով, որ որևէ պատասխանատվություն չի կիսելու:
Ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների արձագանքը Գրիգորյանի հայտարարությանը: