Ֆուտբոլի խաղադաշտ ներխուժած կիսամերկ մոդելը սկանդալային պրանկերի ընկերուհին է

Ամերիկացի մոդել Քինսի Վոլանսկին, որ երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին կիսամերկ դուրս թռավ խաղադաշտ, ռուս հայտնի պրանկերի ընկերուհին է: Հենց պրանկեր Վիտալի Զդորովեցկիի տեսաբլոգի մասին էր գրված աղջկա լողազգեստի վրա:

Զդորովեցկին կիսամերկ աղջիկների մասնակցությամբ անցորդներին ծաղրելու տեսանյութեր է տեղադրում: 2014 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակչի ժամանակ խաղադաշտ դուրս թռնելուց հետո նրան արգելել են մուտք գործել որևէ մարզադաշտ: Հիմա արդեն նրա ընկերուհին է նրա փոխարեն արել նույն արարքը:

Դրանից հետո Զդորովեցկին թվիթերյան իր էջում գրել է, որ անհամբերությամբ սպասում է ընկերուհու հետ ամուսնանալուն: Իսկ ընկերուհին այդ արարքից հետո մի քանի ժամում գրեթե կրկնապատկել է սոցցանցերում հետևորդների քանակը. Instagram-ում նրա հետևորդներն ավելացել են 500 հազարով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ