Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Վարդան Ղուկասյանը կկառավարի Գյումրին, Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանի 2 քվեների միջոցով կկառավարի Վարդան Ղուկասյանին ու Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը Քրեական օրենսգրքով կկառավարի Վարդանին, Մարտունին, Սերժին ու Քոչարյանին միասին։ Վարդան Ղուկասյանը բուկետ կառնի Աննա Հակոբյանին դիմավորելու և Քրօրենսգրքի իր հոդվածները կրճատելու համար, վերջում Վարդանը կփրկի մի երկու անշարժ գույք ու կմիանա #կրթվելընորաձևէԳյումրիում շարժմանը և ի «պաշտոնե» կսեղմի Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Ռուբենը վշտից նոր երգ կգրի Գյումրիի թաղերի վշտի մասին։ Ռուսաստանի Կոմկուսը կապեր կհաստատի Գյումրիի հետ։ 2026թ. խորհրդարանական ընտրություննրում ՔՊ-ն Գյումրու մոդելը «ստրաշիլկա» կօգտագործի 40 տոկոսից ավել քվե ստանալու համար…
Թե բա’ առանց ՔՊ Գյումրի…
ՔՊ-ն պրոբլեմ չունի։ Պրոբլեմ ունեն Գյումրին ու մենք…