Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Պարույր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ