«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է ապրիլին ՀՀ-ում սպասվող ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանները․ «Արևադարձային տաք հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23 աստիճան, Լոռիում՝ 21-25, Տավուշում՝ 29-31 աստիճան։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից +30 աստիճանի։
Գիշերային ժամերին Արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6 -10 աստիճան։ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0 +2-ի սահմաններում»։