Ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները Երևանում անվճար երթևեկելու հնարավորություն ունեն

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տրանսպորտային փոխադրումներին առնչվող արտոնության մասին, որից օգտվողների շրջանակի մի մասը տեղյակ չէ:

«Հարգելի´ համաքաղաքացիներ,

Քիչ առաջ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացա հարցմանս պատասխանը։

Հարցումս վերաբերում էր նրան, թե ՀՀ-ում քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող կա։

Ըստ նախարարության տրամադրած տվալների՝ 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կենսաթոշակառուների հաշվառման միասնական ՏՀ-ում հաշվառված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող մինչև 18 տարեկան երեխաների և 18 տարեկանը լրացած ուսանողների մասին տեղեկության ընդհանուր քանակը կազմում է ՝ 16 հազար 563 քաղաքացի։

Հիշեցնեմ, որ վերոնշյալ խոցելի խմբի համար 2024 թվականի նոյեմբերին Երևան քաղաքի ավագանին սահմանել էր արտոնություն, որով նրանք 2025 թվականի հունվարի 1-ից ԱՆՎՃԱՐ երթևեկելու հնարավորություն ունեն։

Նրանց մի մասը արդեն օգտվում են արտոնությունից։

Ուրախ կլինեմ գրառումով կիսվեք, որպեսզի հասցեատերերը ևս տեղյակ լինեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ