ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել «ոսկե» քարտը, որը հնարավորություն կտա 5 միլիոն դոլարով քաղաքացիություն ստանալ, հայտնում է New York Post-ը
Ինչպես ընդգծում է հրատարակությունը, Թրամփը հպարտությամբ ցուցադրել է 5 միլիոն դոլար արժողությամբ նոր «ոսկե» քարտի դիզայնը Air Force One ինքնաթիռում գտնվող լրագրողներին։
«5 միլիոն դոլարով սա կարող է լինել ձերը: Սա քարտերից առաջինն է: Գիտե՞ք ինչ է այս քարտը: Սա ոսկե քարտ է` Թրամփի քարտ», — ասել է նա լրագրողներին:
Թրամփը հավելել է, որ ինքը առաջին գնորդն է, բայց չգիտի, թե ով է երկրորդ գնորդը և բացատրել է, որ քարտը «հավանաբար կթողարկվի երկու շաբաթից էլ քիչ ժամանակում»։
Հաղորդվում է, որ ոսկե քարտերի համակարգը հիմնված է EB-5 վիզայի ծրագրի վերանախագծման վրա, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մոտ 1 միլիոն դոլար են ներդրել Միացյալ Նահանգներում, ստանալ կանաչ քարտ, որը տարբերվում է վիզայից նրանով, որ այն մշտական բնակություն է տրամադրում ոչ քաղաքացին հանդիսացող անձանց և ապահովում է քաղաքացիություն ստանալու ուղի:
Ի տարբերություն որոշ վիզաների, որոնք օտարերկրացիներին կապում են կոնկրետ աշխատանքի հետ, կանաչ քարտերը միգրանտներին ճկունություն են տալիս աշխատելու վայր ընտրելու հարցում:
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներմուծում է «ոսկե քարտերի» վաճառք՝ հարուստ օտարերկրացիներին իրավունք տալով ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ Քարտի արժեքը կկազմի 5 մլն դոլար։
Երեխաներին մաստակ առաջարկած անձը առաքիչ է եղել, հյուրասիրել է. ՆԳՆ-ն՝ Սյունիքից ստացված ահազանգի մասին