Երեխաներին մաստակ առաջարկած անձը առաքիչ է եղել, հյուրասիրել է. ՆԳՆ-ն՝ Սյունիքից ստացված ահազանգի մասին

Մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե անհայտ անձը Սյունիքում երեխաներին կասկածելի մաստակ է բաժանել ու ստիպել, որ վերցնեն։

Հիշյալի կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ոստիկանությունն անմիջապես ահազանգել է տեղեկությանը:

«Որևէ արտառոց բան չիկա, հայտնաբերվել են մեքենան ու վարորդը: Վերջինս առաքիչ է եղել և երեխաներին կոնֆետ ու մաստակ է հյուրասիրել: Ոստիկանությունում ներկայացված հաղորդում չկա»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ