Մակրոնը կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում ՝ի պատասխան մաքսատուրքերի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

«Եվրոպական խոշոր ընկերությունները պետք է դադարեցնեն միլիարդավոր եվրոների ներդրումները ԱՄՆ-ում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային քաղաքականության հետ կապված իրավիճակը չի հստակեցվել։ Ինչ իմաստ ունի, որ եվրոպական խոշոր խաղացողները միլիարդավոր եվրոներ ներդնեն ամերիկյան տնտեսության մեջ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն հարվածում է մեզ։ Անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական համերաշխություն»,-նշել է Մակրոնը։

89 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ