Վրաստանի նախագահն ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան։ Կավելաշվիլիի ծրագրված այցերի մասին տեղեկությունը տարածել է նրա միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվայան, հայտնում է Эхо Кавказа-ն։

Հանրային հեռարձակողի «42-րդ զուգահեռը» փոդքասթի ապրիլի 2-ի թողարկումում Լուկա Էխվայան հայտնել է, որ Կավելաշվիլիի առաջին արտասահմանյան այցը Ադրբեջան տեղի կունենա ապրիլի 14-15-ը։

«Այնուհետև Հայաստան՝ ենթադրաբար ամսվա վերջին։ Օրերը դեռ որոշված ​​չեն», — ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ