Աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան շենքի հրդեհից տուժած բնակիչներին

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքում 2025 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհից տուժած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Որոշմամբ առաջարկվում է Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացնել 24,915.7 հազար դրամ՝ 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցման, ինչպես նաև տուժած բնակիչներին կենցաղային գույքի ձեռքբերման և վարձակալած բնակարանների ընթացիկ տարվա վարձավճարների ֆինանսական աջակցության տրամադրման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ