Ռուսաստանին և Հայաստանին հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Լավրովը՝ Միրզոյանին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է արգործնախարար Արարատ Միրզոյանին Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ և նշել՝ այդ իրադարձությունը սկիզբ է դրել Մոսկվայի և Երևանի երկկողմ կապերի ժամանակակից փուլին։

«Չնայած ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները սասանելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակը, ավելացնել առևտրատնտեսական գործակցությունն ինչպես երկկողմ գծով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։

Պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ գործընկերության արդյունավետության հետագա խորացման և կատարելագործման նպատակով՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»,- ասվում է ուղերձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ