Փարաքարում Վոլոդիա Գրիգորյանի հաղթանակի համար իրականացված հրավառության համար Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տուգանել է:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
«Մարտի 31-ին՝ ժամը 0:30-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում հրավառություն կազմակերպելու համար Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- մանրամասնեցին կառույցից:
Հոդվածը սահմանում է՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: