Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հովյանը գրում է.
Փաշինյանից դժգոհ մի հսկայական զանգված, տևական ժամանակ է պնդում էր, որ ինչ կապ ունի ով կգա Փաշինյանի փոխարեն, ինչ եք վախենում «նախկիններից», ոչ մի բան էլ չեն կարա անեն` իրենց էջը փակված է, Փաշինյանը աշխատում է զուտ ձեր վախերի վրա, կարևորը սրանցից ազատվելն է` սրանք վախկոտ են ու ծառ են կտրում…
Բայց հերիք էր որ ընդամենը դեռ Գյումրիում, ընդամենը դեռ ՎարդանիԳը, ընդամենը դեռ երկրորդ տեղ զբաղեցներ ու էտ նույն-նույն մարդիկ` տակները լցրած, ահազանգում են գողականից, սեքսիզմից ու գաղափարական արժեքների նահանջից:
Պարզ է չէ՞, որ եթե վաղը հանկարծ ու հանկարծ էտ հակաժողովրդավարական ուժերից մեկը կրկին գա իշխանության, այդ զանգվածները հենց հաջորդ օրվանից սկսելու են երնեկ տալ, թե ոնց էին ազատ քրֆում սաղին ու բողոքում ծառերը փոխելուց, մոռանալով, որ իրենք պակաս դերակատարում չեն ունեցել այդ ուժերին իշխանության բերելու գործում:
Եվ գիտեք ինչու՞, որովհետև առաջնայինը երկրորդականից տարբերելը դա ինտելեկտի և կրթվածության հետ առանձնապես կապ չունի, դա քաղաքականություն է, որտեղ կրիմինալ շուստրիները կուտ են տալիս ինտելեկտուալ ուլերին` թե դուք քանդեք հիմքերը, հետո իհարկե սաղ լավա լինելու…