Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում և անշրջելի իրողություն է դառնում:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին:
«Մենք ավելի շատ ձայն ունենք հավաքած 2021 թվականի համեմատությամբ, բայց այս արդյունքները մեզ չեն գոհացնում: Վստահաբար, ՔՊ-ն, մանրամասն վերլուծելով ընթացքը, արդյունքները և որոշակի հետևություներ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին»,- ասել է նախարարը:
Խոսելով հաջորդ տարի սպասվող քաղաքական կարևոր իրադարձությունների մասին, Ավանեսյանը նշել է՝ չի կարծում, որ 2026-ին փոխվելու է իշխանությունը:
«Ինձ վստահեցնում է այն, որ մեր Կառավարությունն իրագործում է տված խոստումները և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում: Միանշանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է 2026 թվականին ևս իշխանության գալ»,- եզրափակել է նախարարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
105 դիտում , 1 դիտում այսօր