Պետրոս Ղազարյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Այն ինստիտուտը ,որ կոչված է մարդկանց ավելի ադեկվատ դարձնել ,Հայաստանում հակառակ էֆեկտ ունի։
Լսում եմ վերլուծաբաններին ,անմռունչ տոնով աջ ու ձախ բացատրում են ,որ ՔՊ ն այլևս չպետք է իշխանության մնա,ՔՊ ին պետք է հաղթել,դա համապետական,համարյա համատիեզերական նշանակություն ունի։
Ակամայից մտածում ես ,դե ՔՊ ն Գյումրիում իշխանություն է և նրան ընդդիմությունը ուզում է հաղթել։
Զավեշտական է ,բայց ՔՊ ն Գյումրիում երբեք էլ չի հաղթել,հետևաբար Գյումրիում իշխանության չի էլ եղել։Իշխանությունից զրկել մեկին ,ով իշխանության չէ,գուցե լավ է ինքդ քեզ արժևորելու տեսակետից ,բայց իրականության հետ աղերս չունի։
Փաստ է նաև ,որ նույն ՔՊ ն նախորդ ընտրություններին հավաքել է մոտ 7000 ձայն ,իսկ հիմա 17 000`կրկնակիից ավել։Հասկանում եմ ,ընդդիմադիր վերլուծաբանները էս փաստը նախընտրում են շրջանցել,գուցե ոմանց ականջները ցավան էլ այս փաստից ,բայց ՔՊն կրկնապաել է իր ձայները։
Փաստ է նաև որ ընդդիմադիր թեկնածուները բավականին նվազեցրել են իրենց ձայները նախորդ ընտրությունների համեմատ։Թե Վարդան Ղուկասյանը ,թե Մարտուն Գրիգորյանը։
Զավեշտ է նաև որ այս ընտրություններից հիմա ամենաշատը խոսում են ուժեր,որոնք չեն էլ մասնակցել ընտրություններին `հասկանալով սեփական վարկաբեկվածության աստիճանը։
Ես վստահ եմ ,որ Գյումրիի հիմնական թեկնածուները խաղում են սեփական խաղը ,ճիշտ է նրանք լոյալության որոշակի աստիճան ունեն նախկին նախագահների նկատմամբ ,բայց խաղը նրանց սեփականն է։Հո Վարդան Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ չի ասում ,որ ընտրվելու դեպքում կդիմավորի Փաշինյանին,կաշխատի նրա կառավարության հետ,կպահի սուբորդինացիան ։ Երևանում նստած ծակ պրոֆեսորները էլի աշխատում են նման բաները չնկատել։
Ես չգիտեմ ,ինչ կընտրի Մարտուն Գրիգորյանը ,բայց նա ծանր ընտրության առջև է։
Երևանում թառած սուտի հայրենասերները Մարտունին դրդում են ընտրել Վարդան Ղուկասյանին `իբր վեհ գաղափարների համար,համարյա շանտաժ են անում նրան։
ՔՊ ն ու նրա կողմնակիցները անընդհատ հիշեցնում են դրա հետևանքները։Երկու պարագայում էլ Մարտուն Գրիգորյանի քաղաքական կապիտալը փոշիանալու է։Դա Փաստ է։
Խորհուրդ տալը էս պարագայում անշնորհակալ գործ է։Բայց ըստ իս ճիշտը էն որոշումն է ,որը առավել դրական կլինի Գյումրիի և գյումրեցիների համար։Երևանից եկած դեսանտները վաղը հետ կգնան Երևան` մոռանալով Գյումրիի տնակներն էլ,սոցիալական խնդիրներն էլ։Այդ դեսանտը չի սիրում նման փոքր ,մարդկային պրոբլեմներով զբաղվել ,նրանցը փրկչական գործն է ։
Ֆեյսբուքյան վճարովի -կատաղած շներն էլ ուրիշ թեմա կգտնեն հոշոտելու համար։
Գյումրեցիները արժանի են ,որ որոշումները կայացվեն հանուն իրենց լավ ապագայի,այլ ոչ թե փրկիչների հեռահար մուրազների։