Մյանմարի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, ևս մեկ ուժգին ցնցում էլ՝ Ճապոնիայի մոտակայքում

Մյանմարի ափերի մոտ 5,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին ապրիլի 2-ին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պյապոնե քաղաքից 86 կմ հեռավորությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։

Գործակալությունը հայտնել է նաև Ճապոնիայի ափերի մոտ գրանցված նոր երկրաշարժի մասին, որի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիշինոմոտե քաղաքից 54 կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վերջին տվյալներով՝ ավելի քան 3 հազար մարդ մահացել է, մոտ 5 հազարը՝ վիրավորվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ