Գյումրիի ընտրության պատկերով ուրախ եմ, քաղաքացին կհասկանա՝ ինչ խաղեր են տալիս՝ լափամանի գալու համար. տեսանյութ

4 տարի առաջ սեփական թիմի հետ կապը խզած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես թե իր տեղ չի գտնում. նա փորձում է հայտնվել ամեն տեղ, ցուցաբերել ակտիվություն, մնալ տեսադաշտում: Նպատակը ակնհայտ է. 2026 թվականին նախատեսված ընտրությունների համար քաղաքական կապիտալ է գեներացնում:

Երևանի քաղաքային իշխանության նախաձեռնած՝ տրանսպորտի բարեփոխումների ընթացքի խափանման չհաջողված գործողություններից հետո Մարությանը հայտնվեց Գյումրիում՝ իբրև թե անկախ դիտորդական առաքելության կազմում հետևելով քվեարկության ընթացքին:

Նկատենք, որ որքան էլ նա փորձում է թաքցնել այն, որ համակրանք ունի Սերժ Սարգսյան և մասնավորապես Ռոբերտ Քոչարյան ուժերի նկատմամբ, միևնույն է, երբեմն դա ավելի քան վառ արտահայտվում է:

Գյումրիում ու Փարաքարում կայացած ընտրություններից հետո Մարությանը շտապեց գրառում անել՝ իբրև արձանագրելով, թե ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է՝ միաժամանակ չմոռանալով նշել, թե «անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում 2026-ի ամռանը»:

Թավշյա հեղափոխության մոլի աջակից և նախկին իշխանությունների դեմ պայքարի երբեմնի «առաջամարտիկ» Մարությանին ինչո՞ւ է ուրախացնում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի հաջողությունը կամ ձեռքբերումը: «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիշեցնում է իր այն պնդումը, ըստ որի՝ բազմիցս է ասել, թե ում ականջներն են երևում Մարությանի ետևում:

Խաչատրյանի խոսքով՝ շինծու բոյկոտի նախաձեռնությունից և Իտալիայի հանգստից հետո որոշվել է Մարությանին կգործուղել Գյումրի, որպեսզի այնտեղ ևս «թատերական ներկայացումներ» բեմադրի:

«Հանրապետություն» կուսակցության անդամն այն համոզմանն է, որ Հայկ Մարությանը փորձում է քաղաքական կապիտալ ապահովել Ռոբերտ Քոչարյանի համար:

Անի Խաչատրյանը կարծում է, որ Մարտուն Գրիգորյանը և Վարդան Ղուկասյանը չեն միավորվի, քանի որ բազմաթիվ խանգարող հանգամանքներ կան նրանց միջև:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

797 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ