Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի՝ Հանրապետության հրապարակում տեսանյութի հրապարակման գործով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Սույն հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն:

Օրեր առաջ թուրք բլոգերն այցելել էր Հայաստան և սոցիալական ցանցերում տեսանյութեր հրապարակել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական:

471 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ