Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է:

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:

Հրապարակումների համաձայն՝ «Չոռնի Անոն» ու մի շարք անձինք ընտրակաշառք են բաժանել:

548 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ