Մեկը չկա Դոնբասի Անդոյին հարցնի՝ հիմա այդ 2900 ընտրողը ձե՞զ էին ընտրել, թե՞ կոմունիստներին․ Մանվելյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարութ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրապետություն» կուսակցությանը Երևան քաղաքում կոալիցիոն կառավարման համար մեղադրող Դոնբասի Անդոն («Հայաստան» դաշինքի մունետիկը), Գյումրիում իր 2900 ընտրողների քվեները տարավ նվիրեց իբր կոմունիստ, Հայաստանը` Ռուսաստանի անբաժանելի մաս համարող Վարդանին և մեկը չկա սրանց հարցնի, հիմա այդ 2900 ընտրողը ձե՞զ էին ընտրել, թե՞ կոմունիստներին, ձեր քարոզարշավի ժամանակ ՌԴ-ից ժամանած պատգամավորը գյումրեցուն ասո՞ւմ էր, ժողովուրդ ընտրելով Մայր Հայաստանին, ընտրում եք «կոմունիստ» Վարդանին։

Հ.Գ. Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում համաձայնվել է կոալիցիոն իշխանության, որպեսզի դուք և ձեզ հետ միասին Գյումրիում ձեր «հաղթանակը» տոնող Հայկոները, այս երկիրը չդարձնեք Դոնբաս, կամ Կազան…

273 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ