Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639-ը վիրավոր է:
Այս մասին հայտնում է Չինաստանի «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
«Մյանմարում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 2886 մարդ, վիրավորվել՝ 4639-ը, իսկ 373-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը եղել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանում։
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում 17 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ Եվս 83 մարդ անհետ կորած է համարվում։
20 դիտում , 1 դիտում այսօր