Չնայած տարատեսակ բամբասանքներին, Մարտուն Գրիգորյանը մինչ այս պահը դեռ չի հայտնել, կմիանա Վարդան Ղուկասյանին, թե ոչ։
Բայց մի բան ակնհայտ է՝ Մարտուն Գրիգորյանը դժվարին կացության մեջ է հայտնվել։
- Եթե չմիանա Վարդան Ղուկասյանին, քոչարյանականները կսկսեն նրան մեղադրել ընդդիմությանը սատար չկանգնելու համար։ Բայց նրան սատար կկանգնեն իր ընտրողները, ովքեր կգնահատեն Գրիգորյանի գյումրեցու ասած թասիբն ու նամուսը։
- Իսկ Վարդան Ղուկասյանին միանալու դեպքում Մարտուն Գրիգորյանը գետնով կտա իրա համբավը, փաստացի տարիներ շարունակ պայքարելով Վարդան Ղուկասյանի դեմ կօգնի նրան դառնալ քաղաքապետ։ Թերևս սա կլինի Մարտուն Գրիգորյանի քաղաքական վախճանը, քանզի այլևս ոչ ոքի չի կարող հավատացնել, որ սկզբունքային գործիչ է։ Այս պարագայում Մարտուն Գրիգորյանը նաև պետք է մոռանա, որ երբևէ կարող է Գյումրիում էլի քվե ստանալ։