Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության համակարգում երկարատև անմնացորդ նվիրումով և բարեխիղճ աշխատանքի ու ծննդյան 100-ամյակի առիթով:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«100-ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը`պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով:
Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ:
Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը և մարզպետարանի աշխատակիցները շնորհավորելու էին գնացել վաստակաշատ մանկաբարձուհուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: