Նոր քրեական հետապնդում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ։ Ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։
Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։
Նրանից բացի, մեղադրյալի աթոռին է ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
Պայմանագիրը ստորագրել է Մովսես Հակոբյանը․ արդյունքում ձեռք է բերվել ավելի քան 4,3 մլրդ դրամի ռազմական տեխնիկա։