Գյումրիում «ստավկա» է արված Մարտունիկի քաղաքական և բարոյական կերպարը

Մարտուն Գրիգորյանը, կամ հայտնի Մարտունիկը՝ բավական ծանր դրության մեջ է հայտնվել։ Նա հիմա ստիպված է լինլու ոչ միայն քաղաքական որոշում կայացնել, այլև բարոյական, կամ իր բառերով ասած «լավ տողու» որոշում կայացնել։

Գյումրիում, ու ոչ միայն Գյումրիում, շատերը գիտեն Վարդանիկի ու Մարտունիկի «տղայական» հարաբերությունների մասին։ Այս երկու օդիոզ գործիչները մեկը մյուսին մեղադրել են գրեթե բոլոր մեղքերի համար։ Ավելին, նույնիսկ ավագանու ընտրությունների ժամանակ այս երկու անձինք միմյանց հիշեցրել են իրենց ոչ մաքուր անցյալը՝ սպանություններ, բռնաբարություններ և այլն։

Եվ հիմա, ստացվել է այնպես, որ այսօր այս երկու մարդիկ միմյանց կարիքն ունեն, սակայն միևնույն ժամանակ, եթե փորձեն միմյանց սատարել, ապա պետք է մոռանան իրենց «փոշոտված» անցյալը։ Իսկ հանցավոր աշխարհում անցյալը մոռանալը այդքան էլ լավ բան չէ։

Ով կդառնա Գյումրիում քաղաքապետ՝ մեծապես կախված է Մարտուն Գրիգորյանի խոսքից։ Բայց այդ խոսքը կդառնա ոչինչ, եթե նա միանա Վարդան Ղուկասյանին։ Այդ քայլով նա ուղղակի սեփական ոտքերով կտրորի իր անցյալը և իր մերձավորներին, որոնց հասցեին «աստվածավախ» Ղուկասյանը ամենավերջին բառերով հիշել է։ Մարտուն Գրիգորյանը կանցնի այն բոլոր բարոյական գծերի վրայով, որոնցով կառուցել է իր այսպես ասած «լավ տղու» կերպարը։

Նախանձելի չէ Մարտուն Գրիգորյանի վիճակը։ Նա ստիպված է լինելու խաղադրույք կատարել բարոյականության և քաղաքականության միջև։ Թեպետ իր պարագայում այդ խաղադրույքը կատարելու է ոչ թե ինքը, այլ իրեն հովանավորող մարդիկ, որոնց «ստավկան» ոչ թե Գյումրու քաղաքապետի, այլ վարչապետի աթոռն է։

Մեծ խաղերի մեջ մտնելուց առաջ, թերևս լավ կլիներ, որ Մարտուն Գրիգորանը մի փոքր ծանր ու թեթև աներ, որպեսզի «տղայական» պատիվը սեփական ձեռքով չդարձներ քաղաքական խաղադրույք։

Մկրտիչ Իսրայելյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ