Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ