Այս ամիս ինչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ երկուշաբթի։

Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա՝ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ն այս տարի հինգշաբթի է լինելու։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, 2025-ին՝ ապրիլի 26-ին: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։

Ապրիլի 5-ին Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է։

Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:

94 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ