Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է

Numbeo-ի 2025 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է։

Հայաստանը Numbeo-ի ինդեքսի 8-րդ տեղում է 77.9 միավորով։

Առաջին հորիզոնականում Անդորրան է՝ 84.7 միավորով, երկրորդում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 84.5 միավորով, երրորդը Կատարն է՝ 84.2 միավորով։

Ադրբեջանը ինդեքսում 33-րդն է՝ 68.2 միավորով, Իրանը 93-րդն է՝ 49.5 միավորով, Թուրքիան 57-րդն է՝ 58.8 միավորով, Վրաստանը 21-րդն է՝ 73.7 միավորով։

Numbeo-ի 2024 թվականի ինդեքսում, որը հրապարակվել էր 2024 թվականի նոյեմբերին, Հայաստանը նույնպես 8-րդ հորիզոնականում էր՝ 77.8 միավորով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ