Միքայել եպիսկոպոսը այդպես էլ չարձագանքեց Վարդան Ղուկասյանի կողմից պարբերաբար Աստծու անունը զուր տեղը տալու «խասյաթին»

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, թե պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի հաշտեցման գործում, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։

Միքայել եպիսկոպոսը այդպես էլ չարձագանքեց Վարդան Ղուկասյանի կողմից պարբերաբար Աստծու անունը զուր տեղը տալու «խասյաթին»։ Իր, իր ընտանիքի հանցագործությունները արդարացնելու համար անգամ Գյումրիի նախկին կրիմինալ քաղաքապետը հիշատակում էր Աստծուն, Ավետարանը, Քրիստոնեությունը։ Վարդան Ղուկասյանը պարբերաբար հանդես է գալիս խտրական հայտարարություններով, խոսույթով՝ ուղղված տարբեր խմբերի, իսկ Աջապահյանը պատրաստ է միջնորդել, որ այդ մարդը դառնա քաղաքապետ։

Միքայել եպիսկոպոսը, ի դեպ, պատրաստվում է այդ միջնորդական առաքելությունը ստանձնել եկեղեցու զանգերը անջատելուց հետո՞, որ չխանգարի «խորաթա էնելուն», թե՞ այդ հրահանգը տալու իրավունքը հերթական անգամ կվերապահի Վարդան Ղուկասյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ