Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Գաբրիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվում է մանդատից, նաև նշել՝ անցած կիրակի Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին:
Նշենք՝ պատգամավորի ներողության և մանդատը դնելու պատճառը Գյումրիում մարտի 30-ի լույս 31-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն են: Գաբրիելյանը գինովցած վիճակում փողոցում աղմկել է, խախտել հասարակական կարգը, վեճի բռնվել լրագրողների հետ: