Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իրավաբան Ռուբեն Մելիքյանի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ եընտրական հարաբերությունների սուբյեկտ չհանդիսացող անձին ՀՀ ընտրական օրենսգրքով պատժել հնարավոր չէ:

«Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, թե ինչ կարգավորում ում վրա է տարածվում։ Սկի չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում։)))

Էս մեծն իրավաբանի տրամաբանությամբ, ընտրական սուբյեկտ չհանդիսացողները չեն կարող պատժվել ընտրախախտումների համար։

Եթե այդ փսեվդոտրամաբանությունը շարունակենք, ապա կստացվի, քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից քարոզչություն իրականացնելու համար սանկցիա սահմանող հոդվածը ընդհանրապես անիմաստ է, քանի որ, եթե մարդը քարոզչութուն անելու իրավունք չունի, ապա նա ընդհանրապես ընտրական սուբեկտ չի ու չի կարող տուգանվել։

Թե բա մեծն իրավաբան, իրավունքի տեսության գիգանտ»,- գրել է Իոաննիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ