«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյաննը անդրադարձել է ընտրական տեղամասերից մեկում ՔՊ-ի վստահված անձի հասցեին հնչող մեղադրանքներին և նրա մոտից վերցված համարակալված թղթին:
«Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է։ Հաշվողը ամեն հերթական ընտրողի քվեարկելիս ջնջում (նշում) է հերթական հաջորդ համարը։ Այդպես ցանկացած պահի շատ հեշտ տեսնում ես, թե քանի հոգի է քվեարկել։
Քաղաքական ուժերը դա անում են առնվազն 2003 թվականից, դրանում որևէ խնդրահարույց բան չկա, դա պարունակում է բացառապես մասնակցության մասին տեղեկություն, որի հավաքագրումը, ճիշտն ասած, այս դարում անիմաստ է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Իոաննիսյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձել էր աղմուկ հանած թղթին ու նշել, որ ՔՊ բոլոր վստահված անձինք ունեն նման թերթիկներ, որոնցով հաշվում են ԲՈԼՈՐ ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում: