Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաքվե կոչվող այսպես կոչված դիտորդական առաքելությունը հերթական «կեղծիքն» է արձանագրել։ Ըստ Հայաքվեի դիտորդ Ավետիք Քերոբյանի` իբր չգրանցված ժամկետային զինծառայող է բերվել ընտրատեղամաս` քվեարկության։
Իրականում զինծառայողը եղել է ռուսական ռազմաբազայի ծառայող, եղել է ռուսական ռազմաբազայի համազգեստով ու անգամ չի էլ փորձել քվեարկել։
Սա Հայաքվեի հերթական սուտն ու ապատեղեկատվությունն է։ Այս կառույցի առաքելությունը ակնհայտորեն ոչ թե դիտորդական է, այլ` ավելի ուրիշ։