Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս․ Մարտուն ջան, լա՞վ ես․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հումորային գրառմամբ անդրադարձել է Գյումրիում Մարտուն Գրիգորյանի առաջնորդած դաշինքի ավագանու անդամության թեկնածու «Չոռնի Անո»-ի ձերբակալությանը:

«Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս:

Հ.Գ. Մարտուն ջան, լա՞վ ես»,- գրել է Հարությունյանը:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը ավելի վաղ հայտնել էր, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, իբր, ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։

Պարզվել է, Գյումրիում ձերբակալվել է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից էլ տեղեկացրել էին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ