Գյումրիում ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Նշենք՝ հրապարակումների համաձայն՝ «Չոռնի Անոն» ու մի շարք անձինք ընտրակաշառք են բաժանել:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորած՝ «Մեր քաղաքը» դաշինքը ավելի վաղ հայտնել էր, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, իբր, ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:
122 դիտում , 1 դիտում այսօր