«Մեր քաղաքը» ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից

Գյումրու համայնքի «Մեր քաղաքը» դաշինքից հայտարարել են, թե իրենց շտաբի անդամներին առևանգում են։

Civic.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ «Մեր քաղաքը» ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Նշենք՝ «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ ըստ ականատեսների, Խալաթյանի հետ եղել է ևս մի կին։

«Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ առևանգման վերաբերյալ Civic.am-ը մեկնաբանություն էր խնդրել ՆԳ նախարարի քարտուղար Նարեկ Սարգսյանից։

Ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց. «Այս հայտարարությունով առևանգման փաստ չկա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ