Ներքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Գյումրու համայնքի ղեկավարի համար պայքարող Մարտուն Գրիգորյանի շտաբի հայտարարությունը:
«Մեր քաղաքը» դաշինքը հայտնել է, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից տեղեկացրեցին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ հիշյալ տեղեկատվությունը ճշտվում է:
Նշենք՝ «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ ըստ ականատեսների, Խալաթյանի հետ եղել է ևս մի կին։
«Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
29 դիտում , 1 դիտում այսօր