Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ

Գյումրու ընտրական տեղամասերից մեկում քաղաքացին նույնականացվել է, այնուհետ՝ կտրոնը վերցրել ու դիմել փախուստի:

31/70 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը միջադեպի կապակցությամբ լրագրողներին մանրամասնել է, որ կատարվածի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:

Ըստ Գևորգյանի՝ անձը նույնականացվել է, ճմրթել, գետնին շպրտել ծրարը, այնուհետ վերցրել թերթիկն ու դիմել փախուստի:

Հանձնաժողովի նախագահը նաև վստահեցրել է, որ ընտրատեղամասում կուտակումներ չկան, պարզապես մարդկանց հոսքը մեծ է, իսկ ներսում խնդիրներ առաջանում են վստահված անձանց միջև:

«Դիտավորություն եմ տեսնում, վստահված անձինք դիտավորյալ մթնոլորտը խաթարում են»,- ասել է Ալլա Գևորգյանը:

84 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ